Eng-

SPRING PR-ընկերությունը իր Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Հայեցակարգի շրջանակներում 2011թ-ին նախաձեռնեց «Լինենք Հոգատար Հայաստան»  նախագիծը

ՄԱԿ-Ի ջրի համաշխարհային օրվան նվիրված «Լինենք Հոգատար Հայաստան-Ջրի Համաշխարհային Օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 22 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա: Կարևորելով ՄԱԿ-ի  ջրային նախաձեռնությունը` SPRING PR-ընկերությունը 2012 թվականին մշակեց «Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագիծը, որի շրջանակներում արդեն  չորրորդ տարին համագործակցելով Գլոբալ Ջրային Համագործակցություն միջազգային կազմակերպության ցանցի հետ, նախագծի շրջանակներում իրականցվող իրազեկման արշավի և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ միավորում է ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտը ներկայացնող և դրա հիմնախնդիրներով զբաղվող պետական, հասարակական, միջազգային կառույցները, ոլորտի փորձագետներին և ԶԼՄ-ներին: 

Տարբեր տարիների ընթացքում նախագծի շրջանակներում ընկերությունը համագործակցել և շարունակում է համագործակցել Գլոբալ Ջրային Համագործակցություն, Ջինջ ինժեներա-խորհրդատվական, Կոկա Կոլա Հելլենիկ բոթլինգ ընկերությունների, տեղի ջրամատակարարման օպերատորների և պատասխանատու պետական բոլոր կառույցների հետ:

«Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքը մեկնակրում է մամուլի ասուլիսով, ոլորտի հիմնախնդիրներին անդրադառնում է, ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ հեղինակային ֆոտոնախագծերի միջոցով արվեստի և հեռուստատեսության ոլորտը ներկայացնող հայտնի հանրային անձանց, հասարակական գործիչների, ինչպես նաև ջրի հիմնախնդիրները բարձրաձայնող տարբեր ոլորտների ներկայացուցիչների աջակցությամբ հանրության ուշադրությանն է ներկայացնում ոլորտի հիմնախնդիրները և ձեռքբերումները:

«Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքը ամփոփովում է ամենամյա թեմատիկ կոնֆերանսով՝ պետականա կառույցների, գերատեսչությունների,մասնվոր ոլորտի, միջազգային և հասրակական կազմակերպությունների, որոտը ներկայացնող փորձագետների մասնակցությամբ և թեմատիկ զեկույցներով:

SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝

  • PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
  • Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
  • Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
  • ՄԱԿ-ի կողմից սահմանված բերենդային ուղեցույցին համապաստխան միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
  • Միջոցառման վայրի ընտրություն և ամրագրում
  • Հյուրասիրության կազմակերպում
  • Նախագծի շրջանակներում իրակնացվող միջոցառումների շարքի ամբողջական կառավարում՝
  • ամենամյա թեմատիկ կոնֆերանս  50 հոգի մասնակիցների քանակով,
  • մամուլի ասուլիսներ
  • հանրային դեմքերի հետ համատեղ ֆոտոսեսիաների  կազմակերպում
  • հանրային իրազեկման արշավի իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում

©Strategic PR Initiative Group copyrighted project, 2011-now