Eng-

ԷՄՊԻՐԻԿԱ Հետազոտական և Խորհրդատվական Ընկերություն

«ԷՄՊԻՐԻԿԱ»-ն հետազոտական և խորհրդատվական ընկերություն է, որը հիմնադրվել է 2014 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում մարքեթինգային և սոցիոլոգիական հետազոտությունների, բիզնես խորհրդատվության իրականացման և սոցիալական ծրագրերի զարգացման ու գնահատման ոլորտում:
«ԷՄՊԻՐԻԿԱ» ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է համալիր ծառայություններով՝ սկսած հետազոտական ծրագրերի և մեթոդաբանությունների մշակումից մինչև տեղեկատվության հավաքում և վերլուծություն: Ընկերությունն իրականացնում է ինչպես հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և կոմերցիոն հետազոտություններ, այլ նաև տարբեր ոլորտների (գյուղատնտեսություն, ոռոգում, կրթություն, առողջապահություն) ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տեխնիկատնտեսական ուսուամնասիրություններ:

«Էմպիրիկա» ընկերության փիլիսոփայությունն ու առաքելությունն է հաճախորդների համար լինել վստահելի և կայուն գործընկեր՝ մատուցելով որակյալ և համալիր ծառայություններ, խթանել վերջիններիս գործունեության արդյունավետությանը, աջակցել գործընկերներին՝ բացահայտելու գործունեության նոր ուղղություններ, զարգացնել արդեն առկա ուղղությունները, գտնել խնդիրների լուծման ռազմավարական լուծումներ և նորարարական մոտեցումներ:

Ընկերության առավելություններն են՝ փորձառու և ոլորտի առաջատար մասնագիտական թիմը, մատուցվող ծառայութունների որակն ու կիրառվող լայն գործիքակազմը, իրականացվող նախագծերի ընդգրկուն աշխարհագրությունը, նորարարական մոտեցումները:

SPRING PR ընկերության գործառույթները պրոեկտի շրջանակներում. 

  • Ընկերության բրենդբուքի մշակում (ներառյալ լոգո, այցեքարտ, բրոշյուրներ, պապկաներ, և այլն...)
  • Ընկերության առաջխաղացման գործիքների տրամադրում
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և կոմունիկացիաների պլանի ներկայացում
  • Վեբ-կայքի դիզայն և ծրագրավորում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կայքի բովանդակության մշակում 

www.empirica.am