Eng-

ՀՀ առողջապահության նախարարության "Աջակցություն Շտապ Բուժօգնության Ծառայություններին" ԱՄՆ ՄԶԳ ծրագիր (2014)

Ծրագրի նպատակն էր բարելավել շտապ բուժօգնության ծառայությունները՝ ռեսուրսների պլանավորման և կառավարման, անձնակազմի հմտությունների և կարողությոունների զարգացման, ծառայությունների մշտադիտարկում մեխանիզմի ներդրման և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով:

SPRING PR ընկերությունը հանդիսանում է տվյալ ծրագրի պաշտոնական PR գործընկերը

1-03 Շտապ Բժշկական Օգնության Ծառայության Ծրագրի Իրազեկման Նպատակով SPRING PR Ընկերության Կողմից Իրականացված Աշխատանքների Ցանկը՝

  • ՀՀ ԱՆ ԱՄՆ ՄԶԳ Շտապ բուժօգնության ծրագրի շրջանակում շտապ բուժօգնության ծառայություններից օգտվելու վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված PR-արշավի աշխատանքային նախագծի և ժամանակացույցի մշակում
  • Տեղեկատվական հեռուստատեսային հարցազրույցների նախապատրաստում. Հաղորդագրության մշակում, խոսքի մշակում (speech writing) և PR-ուղղորդում
  • 1-03  Շտապ Բժշկական օգնության ծառայության պաշտոնական կայք էջի վերլուծություն.
  •  www.1-03.am կայքի էքսպերտային գնահատում, կայքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակում
  • Կարճ (sms) հաղորդագրության միջոցով www.1-03.am կայքի մասին տեղեկատվության տարածման նպատակով բանակցություններ բջջային օպերատորների հետ և PR-ուղղորդում:
  • Հոդվածների մշակում. Ընդհանուր տեղեկատվական բնույթ կրող հոդվածների պատրաստում, դրա շրջանակում հարցազրույցի /ների իրականցում  ՇԲԾ ոլորտի բժիշկների, բժշկական անձնակազմի կամ ՇԲԾ աշխատանքների կառավարման և կազմակերպման համար պատասխանատու անձանց հետ:
  •  Հարցազրույցի իրականացում 1-03 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանի, 1-03 ծառայության գծային բրիգադի բժիշկ Արտյոմ Պետրոսյանի, 1-03 ծառայության վարորդ Հարություն Սահակյանի, Երեւանի շտապ բուժօգնություն ՓԲԸ-ի փոխտնօրեն Նունե Ժամկոչյանի հետ: