Ստեփանակերտում անցկացվեց երկրորդ «Արցախ Էյր Ֆեստ» փառատոնը
2018 թվականի հունիսի 16-ին Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ անցկացվեց երկրորդ «Արցախ Էյր Ֆեստ» (Artsakh AirFest) փառատոնը:
«Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնը մեկնարկեց օդային շոուով` ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ: Այնուհետև, չնայած եղանակային ոչ այնքան նպաստավոր պայմաններին, Ստեփանակերտի օդանավակայանում փառատոնի մասնակիցները կատարեցին զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով և պարապլանով:
Փառատոնի համերգային ծրագրի շրջանակում մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Գոռ Սուջյանը, «Նեմրա» ռոք խումբը, Շուշվա բենդը և Միքայել Ոսկանյանը: Փառատոնը եզրափակվեց DJ Գուեվոյի մասնակցությամբ տոնական փարթիով:
«Արցախ Էյր Ֆեսթ» փառատոնին մասնակցեցին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցչիներ, զբոսաշրջիկներ Հայաստանից և տարբեր երկրներից: Միջոցառման ընդհանուր մասնակիցների քանակն այս տարի շուրջ 2000 էր:
SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակում հանդիսանում է «Արցախ Էյր Ֆեստ»- ի պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.
- PR հաղորդակցություններ
- Խոսքի ուղեցույցի մշակում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն