Հասարակայնության ՀետԿապերի (PR) Ամենամյա Գիտաժողովի Նախապատրաստում և Միջոցառման Կառավարում
SPRING PR-ընկերությունը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA), ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը, Երևանի պետական լեզվահասրակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների (PR) գիտակրթական կենտրոնի հետ համատեղ 2013 թվականից նախաձեռնել և իրականացնում է հասարակայնության հետ կապերի ամենամյա գիտական կոնֆերանս, որին մասնակցում են ոլորտի առաջատար փորձագետներ, հյուրեր արտերկրից և տարածաշրջանից:
Հասարակայոնւթյան հետ կապերի ամենամյա գիտաժողովի նպատակն է հաղորդակցության և բիզնեսի ոլորտներում տեղի ունեցող գործընթացների և ձեռքբերումների ներկայացումը, խնդիրների և զարգացման միտումների վերհանումը, ոլորտի առաջատար մասնագետների միջև գիտական համագործակցության ամրապնդումը:
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԸ.
«Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013»
«Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն. Հայաստան 2014»,
«Բիզնես, հաղորդակցություն և թվային աշխարհ. Հայաստան 2016»
Գիտաժողովներին թեմատիկ զոեկույցներով հանդես են եկել և մասնակցել են միջազգային հատուկ հյուրեր, պետական, հասարակական և միջազգային կառույցների, առաջատար բիզնես կազակերպությունների հաղորդակցությունների սոտորաբաժանումների ղեկավարներ (PR, մարքեթինգ, վաճառքներ), մամուլի խոսնակներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներ, և ուսանողներ՝ ընդհանուր թվով 300 մասնակից:
Գիտաժողովի տարբեր տարիների հատուկ հյուրերի շարքում էին՝ Կիևի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ, տեղեկատվական պատերազմների, մարքեթինգի և ռազմավարական հարցերի տեսաբան Գ. Գ. Պոչեպցովը, Միջազգային հաղորդակցության խորհրդատուների կազմակերպության (ICCO) նախագահ, Հաղորդակցության համաշխարհային ֆորում կոմիտեի համանախագահ, Պրահայի H+K Strategies ընկերության նախագահ, Բուլղարիայի M3 Communications Group ընկերության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Մաքսիմ Բեհարը և Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ (WCF Davos General Director) Յանինա Դուբեյկովսկայան:
SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝
- PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
- Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
- Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
- B2B հաղորդակցություններ
- Միջոցառման վայրի ընտրություն և ամրագրում
- Հյուրասիրության կազմակերպում
- Միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
- Միջոցառման նախնական, ընթացիկ և հետ կառավարում
- Ֆոտոնկարահանում
- Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում
©Strategic PR Initiative Group copyrighted project, 2013-now