SPRING PR-ընկերությունը իր Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Հայեցակարգի շրջանակներում 2011թ-ին նախաձեռնեց «Լինենք Հոգատար Հայաստան» նախագիծը
ՄԱԿ-Ի ջրի համաշխարհային օրվան նվիրված «Լինենք Հոգատար Հայաստան-Ջրի Համաշխարհային Օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 22 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա: Կարևորելով ՄԱԿ-ի ջրային նախաձեռնությունը` SPRING PR-ընկերությունը 2012 թվականին մշակեց «Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագիծը, որի շրջանակներում արդեն չորրորդ տարին համագործակցելով Գլոբալ Ջրային Համագործակցություն միջազգային կազմակերպության ցանցի հետ, նախագծի շրջանակներում իրականցվող իրազեկման արշավի և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ միավորում է ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտը ներկայացնող և դրա հիմնախնդիրներով զբաղվող պետական, հասարակական, միջազգային կառույցները, ոլորտի փորձագետներին և ԶԼՄ-ներին:
Տարբեր տարիների ընթացքում նախագծի շրջանակներում ընկերությունը համագործակցել և շարունակում է համագործակցել Գլոբալ Ջրային Համագործակցություն, Ջինջ ինժեներա-խորհրդատվական, Կոկա Կոլա Հելլենիկ բոթլինգ ընկերությունների, տեղի ջրամատակարարման օպերատորների և պատասխանատու պետական բոլոր կառույցների հետ:
«Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքը մեկնակրում է մամուլի ասուլիսով, ոլորտի հիմնախնդիրներին անդրադառնում է, ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ հեղինակային ֆոտոնախագծերի միջոցով արվեստի և հեռուստատեսության ոլորտը ներկայացնող հայտնի հանրային անձանց, հասարակական գործիչների, ինչպես նաև ջրի հիմնախնդիրները բարձրաձայնող տարբեր ոլորտների ներկայացուցիչների աջակցությամբ հանրության ուշադրությանն է ներկայացնում ոլորտի հիմնախնդիրները և ձեռքբերումները:
«Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքը ամփոփովում է ամենամյա թեմատիկ կոնֆերանսով՝ պետականա կառույցների, գերատեսչությունների,մասնվոր ոլորտի, միջազգային և հասրակական կազմակերպությունների, որոտը ներկայացնող փորձագետների մասնակցությամբ և թեմատիկ զեկույցներով:
SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝
- PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
- Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
- Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
- ՄԱԿ-ի կողմից սահմանված բերենդային ուղեցույցին համապաստխան միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
- Միջոցառման վայրի ընտրություն և ամրագրում
- Հյուրասիրության կազմակերպում
- Նախագծի շրջանակներում իրակնացվող միջոցառումների շարքի ամբողջական կառավարում՝
- ամենամյա թեմատիկ կոնֆերանս 50 հոգի մասնակիցների քանակով,
- մամուլի ասուլիսներ
- հանրային դեմքերի հետ համատեղ ֆոտոսեսիաների կազմակերպում
- հանրային իրազեկման արշավի իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում
©Strategic PR Initiative Group copyrighted project, 2011-now
2017 թվականի Մարտի 14-ին Շվեցարիայի Ժնեվ քաղաքում կայացած Ապագայի Հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017 մրցանակաբաշխության ժամանակ SPRING PR-ընկերությունը իր՝ «Լինե'նք հոգատար Հայաստան» նախագծովարժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների եվ բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը: