«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը»
Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կայացավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence) ` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառումը:
GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:
«GIF19: Վերափոխելով բանականությունը » ֆորումի ընթացքում աշխարհի 20 երկրների 90 գիտնականներ, նորարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ գիտական, տեխնլոգիական և ինդուստրիալ դիտանկյուններից քննարկեցին տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:
Ելույթներով հանդես եկան «FACEBOOK AI»-ի, «GOOGLE DEEPMIND»-ի, «GOOGLE BRIAN»-ի, «MICROSOFT-ի, «FLAGSHIP PIONEERING»-ի ներկայացուցիչները, Հարվարդի, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի, Սթենֆորդի, Բերկլիի, Թել Ավիվի, Էդինբուրգի համալսարանների գիտնականներ, Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջատար ստարտափերներ:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- PR ռազմավարության մշակում
- ԶԼՄ-ների հետ հարաբերությունների կառավարում (տեղական և միջազգային)
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Միջոցառման կառավարում
- Մեդիա միջոցառումների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն