«Եվրոպական Ժառանգության Օրեր» Հայաստանում
«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագիրն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային /1954 թ./ միացած շուրջ 50 երկրներում:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կայացավ Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը, որով մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերի՝ 2013 թ. միջոցառումները:
Համաեվրոպական այս մշակութային կարևորագույն իրադարձությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, այլ պաշտոնատար անձինք: Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովին քննարկվեցին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի իրականացման ընթացքում առկա խնդիրները, հստակեցվեցին 2013-2014 թթ մարտավարությունը, ազգային համակարգողների համար կազմակերպվեցին ուսումնական սեմինարներ՝ Հունաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած մշակութային պահպանության ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ:
SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակներում հանդիսանում է պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Միջոցառման կառավարում
- Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Բրենդի կոնցեպցիայի մշակում, դիզայն