«Լինենք Հոգատար Հայաստան» Ջրի Համաշխարհային Օր 2014
Ջրի Համաշխարհային օրվա միջոցառումներին Հայաստանը ևս միանում է «Ջուր և Էներգիա» կարգախոսով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 22 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը սևեռելով քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա: Կարևորելով ՄԱԿ-ի ջրային նախաձեռնությունը` SPRING PR-ընկերությունը 2012 թվականին մշակեց «Լինե'նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագիծը, որի շրջանակներում արդեն չորրորդ տարին համագործակցելով Գլոբալ Ջրային Համագործակցություն միջազգային կազմակերպության ցանցի հետ, նախագծի շրջանակներում իրականցվող իրազեկման արշավի և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ միավորում է ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտը ներկայացնող և դրա հիմնախնդիրներով զբաղվող պետական, հասարակական, միջազգային կառույցները, ոլորտի փորձագետներին և ԶԼՄ-ներին:
SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝
- PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
- Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
- Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
- ՄԱԿ-ի կողմից սահմանված բերենդային ուղեցույցին համապաստխան միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
- Միջոցառման վայրի ընտրություն և ամրագրում
- Հյուրասիրության կազմակերպում
- Նախագծի շրջանակներում իրակնացվող միջոցառումների շարքի ամբողջական կառավարում՝
- ամենամյա թեմատիկ կոնֆերանս 50 հոգի մասնակիցների քանակով,
- մամուլի ասուլիսներ
- հանրային դեմքերի հետ համատեղ ֆոտոսեսիաների կազմակերպում
- հանրային իրազեկման արշավի իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում