«Չուստ Շուզ» Մուլտիբրենդային Խանութ-սրահի Բացման Հանդիսավոր Արարողությունը Երևանում
«Չուստ Շուզ»-ը յուրահատուկ ազգագրական նախագիծ է, որի առաքելությունն է հայկական կոշկագործության ավանդույթների վերականգնումն ու ներկայացումը հանրությանը: «Չուստ Շուզ» սրահը ձևավորված է հայկական ավանդույթների շունչը փոխանցող կոլորիտային լուծումներով` ընդգծելով ավանդականի ժամանակակից մեկնաբանման հնարավորությունները:
«Չուստ Շուզ»-ը առաջարկում է կոշիկների և կաշվե աքսեսուարների` պայուսակներ, գոտիներ յուրօրինակ տեսականի: «Չուստ Շուզ» խանութ-սրահի հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն ընտրելով մոդելը, անհրաժեշտ հումքը՝ տեղում խորհուրդներ ստանալով դիզայներ-վարպետներից`կարճ ժամանակ անց ձեռք բերել առանձնահատուկ, չկրկնվող, հարմարավետ կոշիկ, որը ստեղծվել է հատուկ իրենց համար: «Չուստ Շուզ» խանութ-սրահը միավորում է 4 հայկական արտադրության բրենդեր` «Սիմոնա», «Մանուլ», «Էլմա», «Բալյան», հետագայում նաև «Սահակյան», «Մատեռա»:
SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակում հանդիսանում է «Չուստ Շուզ» - ի պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.
- PR հաղորդակցություններ
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Միջոցառման ամբողջական կազմակերպում
- Միջոցառման կոնցեպցիայի և դիզայնի մշակում