«Սև, դառը SHOCKոլադ» անտրակտ-մտորումով նոր ներկայացում
Ասուլիս բաց երկնքի տակ` հայտնի երկու փողոցների խաչմերուկում :-) Այո, այո, հենց փողոցում` մարդկանց հետաքրքրասեր հայացքների ու փողոցի աղմուկի ներքո տեղի ունեցավ «Սև, դառը SHOCKոլադ» ներկայացման ասուլիսը:
Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում 2014թ-ի ապրիլի 15–ին և 16–ին տեղի կունենա Էմմա Պետրոսյանի պիեսի հիման վրա «Սև, դառը SHOCKոլադ» ներկայացման պրեմիերան, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Ներկայացման գլխավոր դերակատարներն են հայտնի երգիչ և դերասան Արամոն (Արամ Գևորգյան) և թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ներկայացման ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում.
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն