«ՑԻՈ-Լոջիստիկս» Ընկերություն: Նոր խաղացող բեռնափոխադրումների շուկայում
«ՑԻՈ-Լոջիստիկս» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին՝ Հայաստանում բեռնափոխադրման եւ հարակից ոլորտներում երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից: Գործունեության կարճ ժամանակահատվածում՝ որակյալ ծառայությունների մատուցման շնորհիվ, հասցրել է ձեռք բերել շուկայում գործող առաջատար ընկերությունների վստահությունը եւ այսօր արդեն համագործակցում է հայաստանյան առաջատար ընկերությունների հետ:
Ընկերությունը մասնագիտացած է ավտոտրանսպորտային, ծովային, օդային եւ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում: Օդային բեռնափոխադրումները ընկերության առավել ակտիվ ծառայություններից է, հատկապես Մոսկվա-Երեւան ուղղությունը:
ՈՒղղությունների շրջանակը շատ լայն է՝ ԱՄՆ, Չինաստան, ԵՄ եւ ԵՏՄ երկրներից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղություններով:
SPRING PR-ընկերությունը հանդիսանում է «ՑԻՈ-Լոջիստիկս» ընկերության պաշտոնական PR գործընկերը հետևյալ գործառույթներով՝
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- B2B հաղորդակցություններ
- Միջոցառման Կառավարում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն