«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրեց թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան
Կայացավ «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացան ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև պատկերացում կազմեցին տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ:
«Oracle Day» համաժողովի օրակարգը ներառում էր առաջադեմ տեխնոլոգիաներն ու ամպային լուծումներն՝ ուղղված ՏՏ-ենթակառուցվածքի արդիականացմանը, ինչը թվային դարում թույլ է տալիս յուրաքանչյուր ղեկավարի վերափոխել բիզնեսը։ Տարածաշրջանի թոփ-կառավարիչները և Oracle-ի փորձագետները ներկայացրեցին նոր ծրագրերը և վերջին նորարարությունները, որոնք կարող են օգնել ընկերություններին արագացնել դեպի թվային աշխարհ անցումն ու օգտագործել տվյալների ամպային մշակման առավելությունները։
Ելույթների հիմնական թեմաներն էին `
- Oracle ամպի հնարավորություններն ու առավելությունները
- Oracle Management Cloud - ՏՏ մոնիտորինգի նոր սերունդ
- Արտակարգ պահեստավորում (reservation) Oracle Cloud- ում
- Վերջերս հայտարարված Autonomous Data Warehouse Cloud Service, որը հիմնված է Oracle Autonomous Database 18с-ի վրա
- Ամպերում մեծ տվյալների պահպանում
- Oracle ինտեգրման ծառայություններ
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Հարցազրույցների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն