Առաջին Հիփոթեքային Ընկերություն
«Առաջին Հիփոթեքային Ընկերությունը» Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է։ Մեր կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Ընկերությունը վարկավորում է բնակարանների ձեռք բերումը և վերանորոգումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Ընկերության առաքելությունն է` բարձրորակ ծառայություններ մատուցելու միջոցով նպաստել հաճախորդների բնակարանային պայմանների բարելավմանը, օգնել հաճախորդներին ձեռք բերել իրենց նախասիրություններին համապատասխան անշարժ գույք։
Ընկերության նպատակն է` բարձրորակ ծառայությունների և մասնագիտական խորհուրդների մատուցման միջոցով վարկավորման գործընթացը դարձնել դյուրին եւ հասանելի։ Հնարավորություն տալ հաճախորդներին ստեղծել կյանքի նոր որակ՝ ձեռք բերելով նոր բնակարան։
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- PR ռազմավարության մշակում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Հարցազրույցների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում