Eng-

«Ավենյու դե ֆլյոռ»-ի մասին

Սրահում ներկայացված են ամենաթարմ և ամենագեղեցիկ ծաղկեփնջերն, ինչպես նաև յուրօրինակ նվերներ և փաթեթավորման պարագաներ։ Բացի ներկայացված տեսականուց, ցանկացած այցելու հնարավորություն ունի պատվիրել և հենց իր աչքի առջև մեր հմուտ ֆլորիստ-դիզայները կպատրաստի այն ծաղկեփունջն, որն նա ցանկանում է նվիրել իր սիրելիին։
Եվրոպական տարբեր երկրներից ներմուծվում են տվյալ սեզոնին պահանջարկ վայելող ամենագեղեցիկ ծաղիկներն ու բույսերն, իսկ հատուկ մշակում անցած ծաղկեփնջերն իրենց երկարակեցության շնորհիվ դեռ երկար ժամանակ կարող են ուրախացնել Ձեզ։
«Ավենյու դե ֆլյոռ» ծաղկի և նվերների խանութ-սրահը մատուցում է տարատեսակ ծառայություններ՝

  • Միջոցառման ձևավորում
  • Առաքում ՀՀ ողջ տարածքով
  • Միջազգային առաքում ավելի քան 150 երկիր
  • Նվերների փաթեթավորում և ձևավորում
  • Ֆուրշետի կազմակերպում և քենդի բար
  • Ֆոտո նկարահանում
  • Տարոսիկների, մոմերի և այլ պարագաների պատրաստում և ձևավորում

    SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • PR ռազմավարության մշակում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
  • Հարցազրույցների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում
  • Միջոցառումների կառավարում
  • Նեյմինգ 
  • Կոնցեպտուալ գաղափարների մշակում