Գունազարդ Վազք Երևան 2015
SPRING PR ընկերությունը համագործակցում է Հայաստանում "Street Workout" ֆեդերացիայի հետ սկսած 2013թ․-ից և աջակցում է նրանց կողմից նախաձեռնված բոլոր միջոցառումներին
"Գունազարդ Վազք Երևան 2015" նախագծի շրջանակում SPRING PR ընկերության գործառույթները՝
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա միջոցառման կազմակերպում և կառավարում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
Yerevan Color Run-ը Երևանում տեղի ունեցող ամենաուրախ և ամենապայծառ միջոցառումներից մեկն է։ Այն միաժամանակ և մարաթոնյան վազք է և փարթի, որը անցկացվում է աշխարհի շատ երկրներում՝ ներառելով Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլյան, Կանադան, Չիլին, Չինաստանը, Իռլանդիան և սկսած 2015-ից նաև Հայաստանը։ Այն վազք է, որը մարդկանց ուրախություն է պատճառում։ SPRING PR-ի անձնակազմը ուրախ է որ այսպիսի մեծ սոցիալական նախաձեռնության մաս է կազմում։