ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ մամուլի ասուլիսը EU4BUSINESS շաբաթվա շրջանակներում
Ասուլիսի ընթացքում խոսնակները ներկայացրեցին ԵՄ կողմից ՀՀ-ում մասնավոր հատվածի կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ներկայիս աջակցության ծրագրերը, այդ թվում և ՎԶԵԲ-ի տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար միջազգային լավագույն փորձի և նոու հաուի ներդրմանն ուղղված գործունեությունը: Ասուլիսին մասնակցեց հատուկ հրավերով Հայաստան ժամանած միջազգային առաջատար փորձագետ Խուան Գամեչոն, ով ֆինանսների ոլորտի առաջատար միջազգային թրեյներ է՝ զարգացած և զարգացող շուկաների ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան 20 տարիների փորձառությամբ:
Ասուլիսի բանախոսներն էին՝
- Լյուդովիկ Չեխանովսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Առևտրի և մասնավոր հատվածի զարգացման համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու
- Մարկ Դևիսը, Հայաստանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար
- Ջեֆֆ Ֆերին, ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խմբի Խորհրդատվություն Փոքր Բիզնեսներին տարածաշրջանային ծրագրերի ղեկավար
- Տիգրան Աղաբեկյանը, ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խմբի Խորհրդատվություն Փոքր Բիզնեսներին Հայաստանում ծրագրի ղեկավար
- Խուան Գամեչոն, Առաջատար միջազգային փորձագետ-խորհրդատու, Միացյալ Թագավորության Ըփլայդ Լըրնինգ Լիմիթիդ ընկերության թրեյներ
SPRING PR-ընկերությունը 2014 թվականից հանդիսանում է ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին ազգային ծրագրի պաշտոնական PR գործընկերը
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մամուլի ասուլիսի կազմակերպում և իրականացում
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
- B2B հաղորդակցություններ
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն