Թոր Հեյերդալ Կրտսերի Այցը Հայաստան
Հայաստան է այցելել նորվեգացի հայտնի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թոր Հեյերդալի որդին՝ Թոր Հեյերդալ Կրտսերը
Նորվեգացի ճանապարհորդի առաջին այցելության վայրը Նոր Նորքում գտնվող` Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի նորակառույց թանգարանն էր: Նախքան նորվեգացի բևեռախույզ, դիվանագետ, գիտնական, հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան այցը՝ Թոր Հեյերդալ Կրտսերը շրջեց թանգարանի տարածքում կառուցված հուշարձանների պուրակում, ծանոթացավ «Նանսենի անձնագիր» կոչվող հուշարձանին և հայտնեց իր զարմանքն ու հիացմունքը
Նանսենի անվան թանգարանից հետո Թոր Հեյերդալ Կրտսերն ուղևորվեց Հայոց Ցեղասպանության զոհերի թանգարան: Թանգարանում ազգագրագետ-հնագետն ուշադրությամբ լսեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստերը, լուսանկարվեց ու խոնարհվեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի առաջ
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Միջոցառման կառավարում
- Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն