Ինեկոբանկը Ներկայացրեց InecoPay Նորարարական Վճարային Համակարգը
Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը, այսօր պաշտոնապես մեկնարկել է արագ, հարմար և ապահով վճարումներ կատարելու InecoPay գերժամանակակից ծառայությունը։ Այն հնարավորություն է ընձեռում անկոնտակտ վճարումներ իրականացնել սմարթֆոնով՝ ընդամենը սքանավորելով վճարման կետերում ներկայացվող QR կոդերը։
InecoPay համակարգն ամբողջովին փոխում է անկանխիկ վճարումներ վերաբերյալ ավանդական պատկերացումները, միտված է ձևավորել վճարում կատարելու նոր մշակույթ և ապահովել յուրահատուկ կենսաոճ, քանի որ անգամ կանխիկ գումարի բացակայության դեպքում հնարավոր է դառնում իրականացնել ցանկացած վճարում հանրային սննդի, ծառայությունների մատուցման, կենցաղային տեխնիկայի, հագուստի, առողջապահության և այլ ոլորտների վաճառքի և սպասարկման կետերում։ Նորարարական արագ վճարումների հնարավորությունը` InecoPay-ը, հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն ArCa, Visa, Master համակարգերի վճարային քարտեր:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- Հիմնական խոսնակների խոսքի ուղեցույցի մշակում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն