«Հայ բույս» փառատոնը` Ենոքավանում
Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով:
Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին՝ «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին այս տարի ևս ներկայացրեց 20 մետր երկարություն ունեցող լավաշով խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և Հայաստանում ու տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ):
SPRING PR-ընկերությունը հանդիսանում է «Հայ բույս» փառատոնի PR գործընկերը հետևյալ գործառույթներով՝
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Պրես տուրի կազմակերպում և իրականացում
- Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
- Ֆոտո նկարահանման իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն