Հանրահայտ Ֆրանսահայ Սոմելյե Սերժ Ղուկասյանը Վարպետության Դաս Անցկացրեց «Սոմելյե Գինու Սրահում»
2014թ-ի ապրիլի 17-ին «Սոմելյե Գինու Սրահում» տեղի ունեցավ ֆրանսահայ սոմելյե, «Gault Millau» հանդեսի վարկածով 2008 թվականին Ֆրանսիայի լավագույն սոմելյե ճանաչված Սերժ Ղուկասյանի վարպետության դասը:
Աշխարհահռչակ սոմելյեն Հայաստան այցի շրջանակում վարպետության դաս անցկացրեց գինու սիրահարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սերժ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց գինու եւ ուտեստների համադրման գաղտնիքները, հատուկ անդրադարձ կատարեց սեւ տրյուֆել սնկերին:
SPRING PR ընկերությունը հանդիսանում է տվյալ նախագծի պաշտոնական PR գործընկերը հետևյալ գործառույթներով.
- Հարցազրույցների կազմակերպում թիրախային ԶԼՄ-ների հետ
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն