Eng-

ՀՕՖ «Շնորհակալ եմ, որ կաս…» Հատուկ Միջոցառում

Նոյեմբերի 23-ին՝ Երախտագիտության տոնին ընդառաջ, «Մոսկվայի տանը» կազմակերպվել էր «Շնորհակալ եմ, որ կաս» խորագրով միջոցառում

 Նպատակը մեկն էր՝ շնորհակալություն հայտնել «Երեխաների աջակցության կենտրոնի» գործունեությանն աջակցող բարեկամներին, ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետական կառույցների, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական հատվածի միջեւ՝ ուղղված երեխաների խնամքին եւ սոցիալական պաշտպանությանը: Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան կենտրոնի գործունեության ուղղություններին: Ներկա էին դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, բիզնես ոլորտի, մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Երեխաներն էլ դատարկաձեռն չէին եկել: Նրանք հյուրերի համար բերել էին իրենց պատրաստած թխվածքաբլիթներից, ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները: 

SPRING PR-ընկերությունը հանդիսանում է “ՀՕՖ” Երեխաների աջակցության կենտրոնի PR գործընկերը 2015թ-ից մինչ այսօր և աջակցում է վերջինիս հետևյալ գործառույթներով`

  • PR ռազմավարության, արշավի մշակում և իրագործում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Միջոցառումների կառավարում
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում 
  • Մեդիա փաստաթղթերի պատրաստում և տարածում
  • Մասնագիտական հարցազրույցների կազմակերպում
  • Հատուկ ֆոտոնախագծի իրականացում
  • Հայտնի անձանց ներգրավում
  • B2B հաղորդակցություն
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում արշավից հետո, մամուլի տեսություն