Eng-

«Ապրեք երաժշտությամբ». Համերգ՝ նվիրված մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60 ամյակին

Միջոցառման պաշտոնական PR-գործընկեր  SPRING PR-ընկերությունը հետևյալ գործառույթներով՝

  • PR Սատարում
  • ԶԼՄ - ների հետ հարաբերություններ
  • Գնահատում: Լուսաբանման մոնիթորինգ, կոնտենտի վերլուծություն 

 
Սիրելի մաեստրոյին իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծանուն երաժիշտներ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,համերգի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի ակորդեոնահար, բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, իտալացի կիթառահար Լուկա Լուչինին, թավջութակահար Սուրեն Բագրատունին, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, դաշնակահարուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի և ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: 
«Ապրեք երաժշտությամբ» խորագիրը կրող Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգը նախաձեռնել է Ղարաբեկյան ընտանիքը, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: