Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի շնորհանդեսը Հայաստանում
Մոսկվայի “ՍԿՈԼԿՈՎՈ” Կառավարման Դպրոցի շնորհանդեսը և Վանեսսա Սեյմանի մաստեր-կլասը Երևանում. Ամբողջական PR ստարում: SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակներում հանդիսանում էր ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆԻ պաշտոնական PR - գործընկերը: SPRING PR -ընկերությունը ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆԻՆ սատարում էր նաև տեղական բիզնեսի հետ բանակցությունների վարման գործընթացում:
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Միջոցառման կառավարում
- Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
- Պրոֆեսիոնալ ֆոտո նկարահանման իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
«ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հատուկ հրավերով հեղինակային «Ավելին քան բանակցություններ. կառավարելով անսպասելին» թեմայով վարպետության դասընթացով հանդես եկավ «ՍԿՈԼՈՎՈ» կառավարման դպրոցի պրոֆեսոր, բանակցությունների ոլորտի առաջատար մասնագետ, բանակցային գործընթացների հեղինակավոր խորհրդատու Վանեսսա Սեյմանը:
Միջոցառման սկզբում «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի Executive MBA ծրագրի մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիա Շուլցը և «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի Full-time MBA ծրագրի օպերացիոն տնօրեն Դարյա Բրոդնիկովսկայան նեկայացրին «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի կրթական ծրագրերը, դրանց ուղղությունները, ինչպես նաև դպրոցի կողմից իր ուսանողներին ընձեռվող մասնագիտական դաշտում մրցակցային առավելություն ձեռք բերելու հնարավորությունները:
Դասընթացին ներկա էին հայաստանյան խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, բիզնես և քաղաքական բանակցությունների մասնագետ-խորհրդատուներ, ինչպես նաև «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը: