"Յելլ Էքստրիմ Պարկ" Նախագծի Մեկամյա Տարեդարձը
ՊՐԵՍ ՏՈՒՐ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
SPRING PR-ընկերությունը 2015 թվականից հանդիսանում է «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի PR գործընկերը
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Պրես տուրի կազմակերպում և իրականացում
- Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
- Ֆոտո նկարահանման իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
Տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտին մեկ տարեկան է: Էքսթրեմալ նախագիծն իր մեկամայակը նշել է տոնական մթնոլորտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հյուրընկալությամբ: Նպատակն է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանում արկածային և էքսթրեմալ զբոսաշրջության առանձնհատկություններին, ներկայացնել տարածաշրջանում նախատիպը չունեցող էքսթրեմալ գոտու հնարավորությունները, խթանել հասարակական ընկալումներում էքսթրեմալ սպորտի, առողջ ապրելակերպի, համայնքային կյանքի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների վերափոխումը, նպաստել համապատասխան համագործակցության հարթակների ստեղծմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների և «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի միջև:
Արդյունքում մասնակից լրագրողները ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտում անցկացրել են աշնանային աննախադեպ և անմոռանալի արկածային թեժ օր:
«Յելլ Էքսթրիմ միայն մեդիաների համար» տոնական շրջայցի ընթացքում՝ չնայած ցուրտ և մառախլապատ եղանակին, էքսթրիմի սիրահար ԶԼՄ-ների ներկայացուցիչները վայելել են տաք ռիթմերով և ադրենալինով լի հագեցած ժամանակ, անձամբ փորձելով «Յելլ էքսթրիմ Պարկի» ամենաէքսթրեմալ ու խելահեղ զվարճանք պարգևող զիփլայն թռիչքը:
Արկածային և էքսթրեմալ զբոսանքից հետո միջոցառման հյուրերը նշել են «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տարեդարձը և համտեսել տոնական տորթը:
Նախագծի հեղինակները անմիջական շփման մթնոլորտում պատասխանել են լրագրողների հարցերին և ներկայացրել նախագծի գաղափարի առաջացման, ծրագրերի ու հեռանկարների մասին: