Eng-

"Յելլ Էքստրիմ Պարկ" Նախագծի 2-րդ Տարեդարձը

ՊՐԵՍ ՏՈՒՐ ԵՎ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

SPRING PR-ընկերությունը 2015 թվականից հանդիսանում է «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի PR գործընկերը

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Պրես տուրի կազմակերպում և իրականացում
  • Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

Տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտին երկու տարեկան է: Էքսթրեմալ նախագիծն իր տարեդարձը նշել է տոնական մթնոլորտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հյուրընկալությամբ: Նպատակն է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանում արկածային և էքսթրեմալ զբոսաշրջության առանձնհատկություններին, ներկայացնել տարածաշրջանում նախատիպը չունեցող էքսթրեմալ գոտու հնարավորությունները, խթանել հասարակական ընկալումներում էքսթրեմալ սպորտի, առողջ ապրելակերպի, համայնքային կյանքի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների վերափոխումը, նպաստել համապատասխան համագործակցության հարթակների ստեղծմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների  և «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի միջև:

Արդյունքում մասնակից լրագրողները ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտում անցկացրել են աննախադեպ և անմոռանալի արկածային թեժ օր: 

Արկածային և էքսթրեմալ զբոսանքից հետո միջոցառման հյուրերը նշել են «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տարեդարձը և համտեսել տոնական տորթը: 

Նախագծի հեղինակները անմիջական շփման մթնոլորտում պատասխանել են լրագրողների հարցերին և ներկայացրել նախագծի գաղափարի առաջացման,  ծրագրերի ու հեռանկարների մասին:

Աշխարհի ամենաերկար զիփլայնը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թ-ին: