ՊՐՈՖ ԱԼ Ընկերություն
«Պրոֆ Ալ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ-ի մարտի 19-ին, այն հանդիսանում է Հայաստանի լավագույն կազմակերպություններից մեկը արտադրության ոլորտում:
Ընկերությունը տարիներ շարունակ զբաղվելով լայնածավալ ու բազմաոլորտ գործունեությամբ ոչ միայն հայաստանյան սպառողին է առաջարկում մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանքներ այլև արտահանում է իր արտադրանքը տարբեր երկրներ։ Ընկերությունը հայտնի է կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների ու պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ալուկաբոնդի, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, շերտավարագույրների, ապակե, մետաղական և դեկորատիվ զանազան (տարբեր) կոնստրուկցիաների, պերգոլայի և մարկիզայի, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակածածկերի ներկրմամբ և արտադրությամբ: Ընկերությունը նաև մատուցում է ավտոմատ ոռոգման համակարգերի մոնտաժման և լանդշաֆտային դիզայնի ծառայություններ:
«Պրոֆ Ալ» ընկերությունը եզակիներից է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ 50 հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): Խոշոր ու բազմապրոֆիլ արտադրական միավորումը չի դադարում զարգացնել իր տեխնիկական և մասնագիտական հագեցվածությունը: Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասնհինգ արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք:
Ընկերության ձեռքբերումներից են 2 ցուցասրահները, որտեղ ներկայացված են աշխարհում հայտնի 50 խոշորագույն բրենդերի ապրանքատեսականին: Տարիների ձեռք բերված փորձը հանգեցրենց այն բանին, որ միջազգային շուկայում “Prof Al” “Armenian Brand”-ը ասոցացվում է որակյալ արտադրանքի հետ և մեր ընկերությունն այսօր կանգնած է միջազգային բրենդ դառնալու ճանապարհին:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- PR ռազմավարության մշակում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Հարցազրույցների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում
- Միջոցառումների կառավարում
- Նեյմինգ
- Կոնցեպտուալ գաղափարների մշակում