Eng-

Տաթևիկ Սիմոնյան

Համահիմնադիր, Հաղորդակցություների և միջազգային նախագծերի ղեկավար

Ավելի քան տաս տարի հաջողությամբ համագործակցում է առևտրային, պետական, հասարակական և միջազգային կառույցների հետ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ բիզնես հաղորդակցություններ, հասարակայնության հետ կապեր, միջազգային կապեր, միջոցառումների կազմակերպում և կառավարում: Գործընկերի թվում են, այնպիսի առաջատար ընկերություններ ինչպիսիք են՝ Ինեկոբանկը, Fnet ընկերությունը, Յելլ Էքսթրիմ պարկը-մամուլի խոսնակն է, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը, Երեմյան Փրոջեքթսը, Առաջին Հիփոթեքային ընկերությունը, և այլ առաջատար ընկերություններ: Տաթևիկը բիզնես դասընթացավար է և խորհրդատու, ով հաճախորդներին օգնում է մշակել հաղորդակցությունների ռազմավարություն, ստեղծել կոնտենտ և իրականացնել առաջխաղացումն ու վիզուալ հաղորդակցություններ: Տաթևիկ Սիմոնյանը SPRING PR ընկերության համահիմնադիրն է, ընկերության պաշտոնական խոսնակը, Հաղորդակցությունների և միջազգային կապերի ղեկավարը: Տաթևիկը Երևանի լեզվահասարակագիտական համալսարանի Տեղեկատվական և հանրային կապերի կենտրոնում դասավանդում է հանրային կապեր, միջոցառումների կառավարում, ռազմավարական հաղորդակցություններ, ինչպես նաև ղեկավարում մագիստրանտ ուսանողների ավարտական թեզերը: Տ.Սիմոնյանը Շվեցարիայում անցկացվող «Հաղորդակցություն հանուն ապագայի.2018» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է ("Communication for Future Awards’2018" (C4F Awards), Geneva, Swirzerland): Տաթևիկը սոցիոլոգիայի մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի պետական համալսարանից՝ մասնագիտանալով Հասարակայնության հետ կապերի (PR) և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդների գծով:

tsimonyan@spring.am

+374 10 500 561