HENNESSY ՏԱՆ ԲՐԵՆԴ ԱՄԲԱՍԱԴՈՐ ԳԻՅՈՄ ԴԸ ԳԻՏՈՅԻ ԱՅՑԸ ԵՐևԱՆ
2019թ դեկտեմբերի 10-ին կայացավ լեգենդար HENNESSY տան լեգենդար կոնյակը աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից մեկի՝ բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյի հանդիպումը ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ:
Գիյոմ դը Գիտոն իր մասնագիտական կարիերայի ավել քան 20 տարիները նվիրել է HENNESSY ապրանքանիշին: Նա 1995 թվականից ղեկավարել է HENNESSY, այնուհետև՝ Moët Hennessy ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում եղել Moët Hennessy-ի ռիսկերի կառավարիչը:
Միջոցառման ընթացքում լեգենդար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն հյուրերին ծանոթացրեց կոնյակի օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին:
Համտեսի համար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն ընտրել էր աշխարհի կոնյակի գնահատողների շրջանում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացող հոյակապ HENNESSY կոնյակները՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale) և X.O. (eXtra Old), որոնց փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները ճանաչեցին և իրենց համար բացահայտեցին HENNESSY-ի առեղծվածը:
Բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն նշեց, որ HENNESSY տան հիմնարար սկզբունքներն են՝ ավանդույթների հանդեպ հարգանքը և ձգտումը դեպի փոփոխությունները: Նրա հավաստմամբ ընկերության բոլոր աշխատակիցները սիրով և նվիրվածությամբ եմ անում իրենց գործը, որն էլ որակյալ արտադրանք ունենալու գրավականներից մեկն է.
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
- Գիյոմ դը Գիտոյի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար վարպետության դասի և համտեսի կազմակերպում
- Մեդիա միջոցառման կառավարում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն