Գիյոմ դը Գիտոն HENNESSY տան լեգենդար կոնյակը աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից մեկն է
Գիյոմ դը Գիտոն իր մասնագիտական կարիերայի 20 տարիները նվիրել է HENNESSY ապրանքանիշին: Նա 1995 թվականից ղեկավարել է HENNESSY, այնուհետև՝ Moët Hennessy ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում եղել Moët Hennessy-ի ռիսկերի կառավարիչը
Համաշխարհային կոնյակագործության լեգենդ HENNESSY տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած եզակի ընկերություններից է: Այն երկու դարից ավել է ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է:
Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում մեկ շիշ HENNESSY է սպառվում, իսկ ամեն տարի տակառներից 5 միլիոն շշին համարժեք կոնյակ է ցնդում: Դա ֆրանսիացիներն անվանում են «հրեշտակների բաժին»
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
- Գիյոմ դը Գիտոյի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար վարպետության դասի և համտեսի կազմակերպում
- Մեդիա միջոցառման կառավարում
- Ֆոտո նկարահանման իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն