Eng-

Hennessy Տան Բրենդ Ամբասադոր Ժան Միշել Կոշեն Հայաստանում

Լեգենդար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Ժան-Միշել Կոշեի՝ Երեւան կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ հատուկ հայաստանյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ճաշկերույթ-համտեսը, որն արդեն ավանդական է դարձել:

HENNESSY տան բրենդ-ամբասադոր Ժան-Միշել Կոշեն միջոցառմանը հանդես եկավ բացառիկ վարպետության դասընթացով, որի ժամանակ պատմեց Hennessy տան ժառանգության գաղտնիքների եւ հարյուրամյա ավանդույթների մասին, ԶԼՄ-ներին ծանոթացրեց կոնյակի ստեղծման փուլերին եւ օգտագործման մշակույթին: 

Ժան-Միշել Կոշեի հետ հանդիպման ընթացքում մասնակիցները համտեսեցին կոնյակը գնահատողների շրջանակում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացող HENNESSY կոնյակները՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale) եւ X.O. (eXtra Old), եւ փորձարկման, կարծիքների փոխանակման միջոցով ճանաչեցին ու բացահայտեցին HENNESSY-ի առեղծվածը: 

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝ 

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
  • Ժան-Միշել Կոշեի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար վարպետության դասի և համտեսի կազմակերպում
  • Մեդիա միջոցառման կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն