"SCANDAL" Հագուստի Մուլտիբրենդային Խանութ-Սրահը Երևանում
SCANDAL-ը հագուստի մուլտիբրենդային խանութ-սրահ է, որը ներկայացնում է 5 վրացի SCANDAL-ային դիզայներների կողմից ստեղծված կանացի հագուստի և աքսեսուրաների կոնցեպտուալ հավաքածուներ՝ M.G. Megi Gabunia, DIANA KVARIANI, TEYÓ, INDIVIDI, CoMode, Tamar Sudzashvili, Tmgroup Laboratory:
SCANDAL կոնցեպտուալ խանութ-սրահի ստեղծման գաղափարն ու շարժառիթն է տարբերվողն ու տպավորիչը գնահատող մարդկանց ինքնադրսևորվելու նորանոր հնարավորություններ ընձեռելը՝ առաջարկելով յուրօրինակ ձեռագրով ստեղծված հավաքածուներ :
SCANDAL-ային հավաքածուների յուրաքանչյուր մոդել տարբերվում է մյուսից. Դա յուրահատուկ «մատնահետք» է, որով հագուստը կրողին կարելի է տարբերել մոլորակի այլ բնակիչներից:
Ավանդականի և ժամանակակիցի համաձուլման արդի միտումների պահանջը դիզայներները ներկայացրել են ինչպես հագուստում, այնպես էլ կոշիկներում, պայուսակներում և այլ աքսեսուարներում:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- PR ռազմավարության մշակում
- Միջոցառումների կառավարում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Հարցազրույցների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում
- Կոնցեպտուալ գաղափարների մշակում