Կայքերի նախագծմամբ զբաղվող "uCoz" ընկերությունը մուտք է գործել հայկական շուկա do.am դոմեյնով
"uCoz"-ը կայքերի նախագծման հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր բարդության կայքեր ստեղծել: Ծառայությունը թողարկվել է 2005թ-ին: Տվյալ պահին ծառայության հիման վրա ավելի քան 1 000 000 ակտիվ կայքեր են գործում: Այժմ հայախոս օգտատերերը "uCoz" կայքերի նախագծման համակարգում ամբողջությամբ հայալեզու կայքեր ստեղծելու հնարավորություն կստանան:
Ամբողջական PR սատարումը և ԶԼՄ-ների հետ հարաբերությունները SPRING PR ընկերության կողմից` հետևյալ գործառույթներով.
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
- Մեդիա մոնիթորինգ և մամուլի տեսություն
"uCoz" -ի "SaaS" հարթակը իր պարզության և մատչելիության շնորհիվ լավ համբավ է ձեռք բերել կայքերի նախագծման սկսնակների շրջանակում:
Հայաստանի ինտերնետ օգտագործողների մուտքը "uCoz" անընդմեջ աճում է: 2011թ-ի տվյալների համաձայն, Հայաստանը այդ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ այլ երկրների համեմատ (բնակչության ընդհանուր թվի 47,1%): "uCoz" ընկերության ծառայությունների նկատմամբ աճող հետաքրքրությանը զուգահեռ այժմ ucoz.ru կայքը Հայաստանում 20 ամենահայտնի կայքերի թվում է, իսկ Հայաստանից կայքի այցելուների միջին օրական թիվը տվյալ պահին կազմում է մոտ 100.000 հոսթ և 1.000.000 հիթ: