Միջազգային կառույցները խթանում են կին ձեռներեցությունը ՀՀ-ում
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), խթանելով կանանց ներգրավվածությունը տնտեսության զարգացման գործում, Հայաստանում ընդլայնում է «Գործարար կանայք» ծրագիրը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով:
Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին եւ այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին եւ պահանջներին համապատասխան: Ծրագրին առաջիկայում կմիանա նաեւ Արարատբանկը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի դարձնել աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ու խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն տրամադրել ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին եւ բիզնես խորհրդատվություն` կին ձեռներեցներին:
ՎԶԵԲ-ում նշել են, որ Հայաստանն առաջիններից է միացել Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին, որը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական Միության, Շվեդիայի եւ «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից:
Արեւելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է $55 մլն, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:
Շվեդիայի կառավարությունը հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ €5,2 մլն): Հաջորդ €4,5 մլն-ը տրամադրել է Եվրամիության «Հարեւանության ներդրումային հիմնադրամ»-ը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը:
ՎԶԵԲ-ի «Վաղ անցումային երկրների հիմնադրամ»-ի կողմից ծրագրին ուղղվել է եւս €0,9 մլն:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝
- PR արշավի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
- B2B հաղորդակցություններ
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն