«Լինենք Հոգատար Հայաստան» Ջրի Համաշխարհային Օր 2012
2012 թվականին «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցնեն «Ջուրը և սննդի անվտանգությունը» կարգախոսի համատեքստում:
«Լինենք հոգատար - ջրի համաշխարհային օր 2012 - Հայաստան» սոցիալական բնապահպանական նախագծի նպատակն է բարձրաձայնել և հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներին:
«Սփրին Գրուպ» ընկերությունը և «Դեմո Փրոդաքշըն» ընկերությունը «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել են հատուկ միջոցառումների շարք՝ ուղղված ՀՀ-ում բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում ջրային ռեսուրսներին առնչվող խնդիրների և հնարավոր լուծումների քննարկմանը՝ գործընթացում ներգրավելով ՀՀ կառավարության, միջազգային գործակալությունների, ՀԿ-ների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, շահագրգիռ քաղաքացիներին:
Միջոցառմանը սատարում է Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
«Լինենք հոգատար - Ջրի համաշխարհային օրը 2012 - Հայաստան» նախագիծը միացել է ՄԱԿ-ի «Ջրի համաշխարհային օրը» միջազգային արշավին և պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում:
SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝
- PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
- Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
- Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
- ՄԱԿ-ի կողմից սահմանված բերենդային ուղեցույցին համապաստխան միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
- Միջոցառման վայրի ընտրություն և ամրագրում
- Հյուրասիրության կազմակերպում
- Նախագծի շրջանակներում իրակնացվող միջոցառումների շարքի ամբողջական կառավարում՝
- ամենամյա թեմատիկ կոնֆերանս 50 հոգի մասնակիցների քանակով,
- մամուլի ասուլիսներ
- հանրային դեմքերի հետ համատեղ ֆոտոսեսիաների կազմակերպում
- հանրային իրազեկման արշավի իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում