Eng-

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը։

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցն ավելի քան 10 տարի տեղական շուկայում ներկայանում է հայկական, ազգային, ինչպես նաև տարածաշրջանային խոհանոցով: Թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները «Պանդոկ Երևան»-ում կարելի է վայելել ազգային երաժշտության ներքո:

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես է գալիս նաև «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցով՝ կարևորելով արագ սննդում էկոմաքուր, բացառապես թարմ, տեղական ու բարձրորակ մսամթերքի օգտագործումը՝ կոտրելով արագ սննդի մասին ավանդական պատկերացումները:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցից հետո նորաբաց «Լավաշ» ռեստորանով «Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես եկավ բոլորվին նոր շնչով ու ասելիքով՝ քաղաքում ստեղծելով նոր, համով անկյուն, որտեղ կարելի է մեկտեղել ու գեղեցիկ հակադրել ռեստորանի վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը:

«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև նորաբաց «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին:

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն է մեր քաղաքը դարձնել աշխարհի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, հայկական խոհանոցի համն ու հոտը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես ամենապահանջվածն ու սիրվածը:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում՝ ճանաչելով ու գնահատելով դրական և բացասական ազդեցություններն ու ռիսկերն այնպես, որ բիզնես կառավարումը դրական և արդյունավետ ազդեցություն թողնի երկրի սոցիալ-տնտեսական աճի վրա՝ անդրադառնալով թե հասարակության և թե բիզնեսի կայուն զարգացմանը:

SPRING PR-ընկերությունը 2017 թվականից հանդիսանում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR գործընկերը հետևյալ գործառույթներով՝

  • PR ռազմավարության մշակում
  • Շուկայի վերլուծություն
  • ԶԼՄ-ների հետ հարաբերությունների կառավարում
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Միջոցառումների կառավարում
  • Նոր նախագծերի անվանման մշակում (naming)
  • Մեդիա միջոցառումների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Հատուկ ֆոտոնախագծերի մշակում
  • Կոնցեպտուալ գաղափարների մշակում