Eng-

Գործնական էթիկետի եւ դիվանագիտական արարողակարգերի ֆրանսիացի առաջատար թրեյներ Աննա Դեբարը վարպետության դասեր անցկացրեց Հայաստանում

Աննա Դեբարի վարպետության դասընթացի շրջանակներում քննարկվել են էթիկետի, արարողակարգի, վարվեցողության կանոնները (savoir-vivre) եւ քաղաքավարության սկզբունքները, էթիկայի հետ առնչվող մարդկային գլխավոր արժեքները, հաճախորդների հոգեբանությունը, էթիկական կոդեքսների կարեւորությունը հյուրընկալության եւ հյուրասիրության ոլորտներում, հաճախորդներին ողջունելու եւ ներկայանալու կանոնները, օտարերկրացի հաճախորդների հետ հարաբերությունները, հագուստի եւ արտաքինի (dress code) դերն ու կարեւորությունը, վերբալ հաղորդակցությունները, մարմնի լեզուն, ժեստերը, դիմախաղը, ժպիտը, հաճախորդների սպասումները բացահայտելու եւ նրանց հետ զրուցելու արվեստը:

Էթիկետի ու արարողակարգի մի շարք գրքերի եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ Աննա Դեբարի այցը կազմակերպել է հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերությունը՝ Մոսկվայի «ART NADJAR»  միջազգային պատկերասրահի հետ համատեղ:

SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակում հանդիսանում է հայաստանյան «ART CLUB NADJAR» ընկերության պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.

  • PR հաղորդակցություններ
  • B2B հաղորդակցություններ
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն