Eng-

ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՓԱՌԱՏՈՆ

Թալալյան Եղբայրներ փառատոն՝ նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին: SPRING PR-ընկերությունը հանդիսանում է Թալալյան Եղբայրներ 4-րդ ամենամյա փառատոնի պաշտոնական PR գործընկերը: Փառատոնի շրջանակներում SPRING PR-ընկերությունը համագործակցել է Արս Լունգա դուետի հետ: 

  • PR արշավի մշակում և իրականացում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա հովանավորների ներգրավում
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում և իրականացում


Հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 2013 թվականին փառատոնը նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Գրեմմի մրցանակակիր կոմպոզիտոր Հայն Բոյաջյանիժը, ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարներ) և 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

2008 թվականին Արամ Թալալյանի գեղարվեստական ղեկավարմամբ հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն՝ այն 2010 թվականից ընդլայնվել է և դարձել ալտի և թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են ինչպես մենակատարներ, փոքր խմբեր, այնպես էլ բազմանդամ նվագախմբեր:

Հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, տարածել հայկական ժամանակակից երաժշտությունը և այլն: Փառատոնի շրջանակներում հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, Viva-Cell MTS և այլ ընկերությունների աջակցությամբ: