Լինենք Հոգատար Հայաստան "Վարդավառ 2012"
SPRING PR-ընկերությունը իր Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Հայեցակարգի շրջանակներում 2011թ-ին նախաձեռնեց «Լինենք Հոգատար Հայաստան» նախագիծը
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուրադ)- ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ»,«հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:
Տոնի համն ու հոտը կազմում են համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցնում բոլորը՝ ով ինչով կարող է՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը:
SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝
- Կոնցեպցիայի մշակում, Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ), PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
- Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
- Կոնցեպցիայի մշակում, Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
- Նախագծի շրջանակներում իրակնացվող միջոցառումների շարքի ամբողջական կառավարում՝
- Մամուլի ասուլիսի կազմակերպում
- Հանրային դեմքերի հետ համատեղ ֆոտոսեսիաների կազմակերպում
- Հանրային իրազեկման արշավի իրականացում
- Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում
©Strategic PR Initiative Group copyrighted project, 2011-now
https://www.youtube.com/watch?v=dVe5ntW_V-Y