Eng-

Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությունը

2019թ. հունիսի 25-ին Մասիսի զարգացման հիմնադրամն AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացրեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ Մասիս քաղաքում երիտասարդական նախաձեռնությունների և Alliance Francophonie կազմում գտնվող երկրների միջև միջազգային կապերի ընդլայնման  աջակցության շրջանակում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության և տեղական իշխանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, դեսպանատների, տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ի  ներկայացուցիչներ:

Միջոցառման հանրային նման հնչեղությունը պայմանավորված էր AFFA բարեգործական կազմակերպության և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպիսիք են` զանգվածային և մանկական սպորտի զարգացման նպատակով Ընտանեկան մարզահամալիրի շինարարությունը, Ֆրանկոֆոնիայի Զբոսայգու՝ որպես միջազգային և մշակութային հաղորդակցման հարթակի կառուցումը, Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • PR ռազմավարության մշակում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերությունների կառավարում (տեղական և միջազգային)
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Միջոցառման կառավարում
  • Մեդիա միջոցառումների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • քեթրինգի ծառայության ապահովում

 

https://1TV.am/ARMhttps://armeniatv.am/ARMhttps://shantnesws.am/ARM,

 https://yerkirmedia/ARMhttps://Primeminister.am/ENG

https://Primeminister.am/FR, http://am.mir24.tv/news/RUS,

 https://news.am/ARMhttps://aravot.am/ENGhttps://armenpress.FRE