Նորաձեւ Խոհանոց եւ «Համեղ» Նորաձեւություն. Gastro Couture Ցուցադրություն
GASTRO COUTURE-ը հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության բացառիկ ցուցադրություն է, որը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երևան» նորաձևության տան համատեղ նախագիծն է:
Ստեղծարար էսթետիկայի այս երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինական համադրության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ազգային խոհանոցն ու մշակույթը: GASTRO COUTURE նախագծի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի և ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է:
«Երեմյան Փրոջեքթս»-ն ազգային խոհանոցի և հյուրընկալության ավանդույթների պահպանման և միաժամանակ դրանք նորովի ներկայացման, ճանաչելիության բարձրացման, իսկ «Հարմոնի Երևան»-ը՝ հայկական բարձր նորաձևության ավանդույթների զարգացման առաքելությամբ են նախաձեռնել GASTRO COUTURE-ը:
SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.
- Նախագծի կոնցեպտուալ գաղափարի մշակում
- Նեյմինգ
- Վիդեո կոնցեպտի մշակում և իրականացում
- Ֆոտո կոնցեպտի մշակում և իրականացում
- ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
- Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
- Հարցազրույցների կազմակերպում
- Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն
- Ցուցադրության կազմակերպում