Eng-

Մայիսի 19-ին «Փլեյ Սիթի»-ում գտնվող «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին, որտեղ նրանք անցկացրեցին հետաքրքիր և զվարճալի օր: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ի ներկայացուցիչները և իրենց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով: Որից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերել օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:

«Սիթիզեն»-ը մասնագիտությունների մանկական քաղաք է, որի փողոցներով քայլելով երեխան տեսնում է բոլոր այն հաստատությունները, որոնք լինում են սովորական քաղաքներում՝ հիվանդանոց, գեղեցկության սրահ կամ հրշեջ կայան:

«Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում, թե ինչ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել, ինչպես վաստակել կամ ծախսել գումար։ Cityzen-ն անվտանգ կրթական և խաղային միջավայր է, որտեղ երեխան ստանում է նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ և ինքնուրույն լինելու հնարավորություն։

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Պրես տուրի կազմակերպում և իրականացում
  • Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն