Eng-

Տեղի ունեցավ #FlowerPower ծաղկային ֆոտո-շնորհանդեսը

#FlowerPower-ը յուրօրինակ նախագիծ է, որի շրջանակում իրականացվել է հատուկ ֆոտոշարք Երևանում ապրող վառ և նրբագեղ, ուժեղ և ոգեշնչող, տարբեր հետաքրքրություններ, մասնագիտություն և ապրելակերպ ունեցող կանանց և աղջիկների մասնակցությամբ: Նախագծում ներգրավված ֆլորիստները, կիրառելով ծաղիկների հետ աշխատելու հմտությունները և հարուստ տեսականու բազմազանությունը, յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծել են եզակի, չկրկնվող ծաղկային կերպարներ։ 

«#FlowerPower նախագիծը նվիրված է կանանց, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն է... Նրանք կյանքում շատ ու շատ ձեռքբերումներ ունեն, ուժ և ազդեցություն կյանքը վերափոխելու, դարձնելու ավելի լավը, խաղաղ, գեղեցիկ ու ներդաշնակ։

Նշենք, որ ծաղկային նախագիծն այսքանով չավարտվեց, 23:00-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկեց #FlowerPower ֆշեշմոբը։ Նախագծի մասնակիցները, պայմանավորվածության համաձայն, փոխեցին իրենց պրոֆիլի նկարները՝ տեղադրելով ծաղկաշատ լուսապատկերներ՝ հնարավորություն ընձեռնելով լայն հասարակությանը ծանոթանալ այս նախաձեռնությանը և կիսվել տպավորություններով։

Avenue des Fleurs-ը 2006 թվականից պրոֆեսիոնալ եւ ստեղծարար աշխատանքի շնորհիվ Հայաստանի ծաղկային ձեւավորման ոլորտում զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը: Avenue des Fleurs-ի կողմից իրականացվող կոնցեպտուալ ծաղկային ձեւավորումները կյանքի կարեւոր պահերի եւ իրադարձությունների մասն են: Ընկերությունը, հանդես գալով հետաքրքիր նախագծերով, ունի առաքելություն հասարակությունում զարգացնելու ծաղիկ նվիրելու մշակույթը: 

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • Նախագծի կոնցեպտուալ գաղափարի մշակում
  • Նեյմինգ 
  • Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
  • Հարցազրույցների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Նախագծի ցուցահանդեսի կազմակերպում