Eng-

Fujifilm Instax ֆոտոխցիկներն արդեն հասանելի են Հայաստանում

Երևանում կայացավ Fujifilm Instax Mini 9 ֆոտոխցիկների գունառատ շնորհանդեսը, որին ներկա էին բլոգերներ, լուսանկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Instax ֆոտոխցիկը ակնթարթային լուսանկարներ ստանալու ամենահեշտ և արագ միջոցն է:   Ժամանակակից  տեխնոլոգիական պայմաններում  ակնթարթային լուսանկարն էլ ավելի արժեքավոր է մեր սմարթֆոնում  պահպանված հազարավոր լուսանկարների շարքում: Այս  նորարար տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճանապարհորդելիս, տարբեր առիթներ տոնելիս և առօրյայում ֆիքսել կյանքի վառ և ուրախ պահերը և մի քանի րոպեի ընթացքում ստանալ պատրաստի գունավոր պատկերներ և հիշողություններ ունենալ ձեռքում : «Շոշափելի ինստագրամ». ահա, թե որն է Instax-ի գլխավոր առավելություններից մեկը:

Տոնական երեկույթի ընթացքում Ֆոտոխցիկների լույսերի ներքո և DJ-ի վառ միքսերի ուղեկցությամբ  հյուրերը  անձամբ լուսանկարեցին և լուսանկարվեցին  Instax ֆոտոխցիկներով, փորձարկեցին տարբեր ֆիլտրեր և անմոռանալի դարձրեցին իրենց կյանքի ևս մեկ ուրախ ու գունավոր հիշողություն: 

Միջոցառման հյուրերի հավաստմամբ՝ ուրախալի է, այն  որ այսուհետ այս Instax ֆոտոխցիկներն  ու  ժապավեներն արդեն հասանելի են Հայաստանում:

Միջոցառման ժամանակ անցկացվեց հատուկ խաղարկություն, և արդյունքում 3 հաղթողներն ունեցան իրենց սեփական Instax Mini 9  ֆոտոխցիկները:  

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ձայնային հաղորդագրություններ  ձայնագրել Instax mini LiPlay-ով, սելֆիներ անել բոլորի կողմից արդեն սիրված Instax SQ6-ով, Instax SQ 20-ի միջոցով տպեցին լուսանկարներ 20 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակներից:

Ակնթարթային տպագրության Instax տեսախցիկները արժանացել են բազմաթիվ մրցանակների: Instax SQ6-ը և Instax SQ20-ը 2019 թվականին ստացել են երկու խոշոր մրցանակ. «Red Dot Design Award 2019» և «iF Design Award 2019», իսկ միջազգային փորձագետները բարձր գնահատականի են արժանացրել ոչ միայն նորաոճ արտաքին տեսքը, այլև դրանց ֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետությունը:

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • PR խորհրդատվություն
  • ԶԼՄ-ների հետ հարաբերությունների կառավարում (տեղական և միջազգային)
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
  • Միջոցառման կոնցեպտի մշակում և կառավարում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Քեթրինգի ծառայության ապահովում